Saturday, November 21, 2015

Մարդու զգացմունքները՝ կանսաբանական տեսանկյունից

Մարդու օրգանիզմում արտադրվում են կենսաբանորեն ակտիվ նյութեր՝ հորմոններ, որոնք կարող են ազդել նրա զգացմունքների վրա և հաճախ նույնիսկ ստեղծել դրանք:
Այսպիսով ծանոթանանք մեր օրգանիզմում արտադրվող նյութական զգացմունքներին:


Երջանկություն

Երջանկության զգացման համար նեյրոգիտության սահմաններում պատասխանատու են  էնդորֆին, սերոտոնին և դոֆամին հորմոնները:
Սերոտոնինը նպաստում է էմոցիոնալ դրական տրամադրությանը:  Այն արթնացնում ու պահում է մարդկանց մեջ ապրելու զգացումը, ինչպես նաև՝ ակտիվ կենսակերպ վարելու, ամբողջ եռանդով աշխատանքին նվիրվելու, շփվելու, սիրելու և այլ ձգտումները։

Կանանց մոտ սերոտոնինն ավելի քիչ է արտադրվում, քան՝ տղամարդկանց։ Այդ իսկ պատճառով էլ կանայք ավելի պասիվ են և ավելի քիչ ինքնավստահ։ Եվ հենց նույն պատճառով էլ կանայք ավելի հաճախ են տագնապում, տխրում, միայնակության զգացում ապրում, տանջվում մեղքի զգացողությունից և այլն։ Նույն պատճառով էլ աշնանային սեզոնային փոփոխությունների ազդեցությանն ավելի հակված են կանայք։  Սերոտոնին հորմոնի պակաասի դեպքում խախտվում է քունը, սկսվում է դեպրեսիա, հաճախ մտքերը հասնում են մինչև ինքնասպանության:
Էնդորֆինն անվանում են երջանկության կամ ուրախության հորմոն: Էնդորֆինը ոչ միայն վանում է սթրեսը և ազատում վատ տրամադրությունից, այլև ազատում է ցավից ու հոգնածությունից:  Կենսաբանական տեսանկյունից էնդորֆիններն ու էնկեֆալինները ամենահզոր ցավազրկողներից են հակասթրեսային և հակաշոկային իրավիճակներում։ Դրանք թուլացնում են զգայունակությունը, իջեցնում ախորժակը և ստեղծում «երջանկությունից կուրացած» վիճակ։ Էնդորֆինները կարգավորում են արյան ճնշումըշնչառությունը և արագացնում են վնասված հյուսվածքների կենդանացումը։ Դրա համար ապացուցված է այն փաստը, որ «երջանիկ մարդիկ» ավելի շուտ են առողջանում։
Դոֆամինը համարվում է մոտիվացիայի հորմոն: Առանց դրա մենք դառնում ենք թափթփված, անկայուն և պասիվ:



Վախ, տագնապ, զայրույթ

Վախի, տագնապի և զայրույթի զգացողությունների համար, մարդու օրգանիզմում պատասխանատու են ադրենալին և նորադրենալին հորմոնները:
Համարվում է, որ նորադրենալինը զայրույթի հորմոնն է, իսկ ադրենալինը` վախի: Մակերիկամներում ադրենալինը արտադրվում է նորադրենալինից: Այս երկու հորոմոնները սերտ կապված են իրար հետ,  որը նաև բացատրում է այն հայտնի միտքը, որ վախի և ատելության զգացումները բարեկամներ են և առաջանում են մեկը մյուսից (ագրեսիան`որպես ինքնապաշտպանություն):  Առանց այս երկու հորմոնների օրգանիզմը կմնա անպաշտպան: Կենդանիների վրա կատարված փորձերը, որտեղ հեռացրել են մակերիկամների ուղեղային նյութը, նրանք վտանգի ժամանակ չեն կարողացել վազել, իրենց պաշտպանել:

Ադրենալինի հիմնական նպատակը օրագանիզմի ադապտացիան է սթրեսային իրավիճակների ժամանակ: Ադրենալինը նպաստում է կմախքային մկանների ֆունկցիոնալ հնարավորությունների աճին: Ադրենալինի երկարատև ազդեցությունը նպաստում է սպիտակուցների փոխանակման գործընթացին և մկանների ծավալի փոքրացմանը, մարդիկ նիհարում են, հյուծվում:
Ի տարբերություն ադրենալինի` նորադրենալինի հիմնական գործունեությունը կայանում է անոթների փոքրացման և զարկերակային ճնշման բարձրացման մեջ: Նորադրենալինի անոթասեղման ազդեցությունը ավելի ուժեղ է, բայց ավելի կարճ: Ե՛վ ադրենալինը, և՛ նորադրենալինը կարող են ի հայտ բերել վերջույթների դող` տրեմոր: Ավելի հաճախ այդ ռեակցիան նկատվում է 2-5 տարեկան երեխանների մոտ սթրեսային իրավիճակների ժամանակ:

Սեր

Սիրո և սիրահարվածության համար պատասխանատու են ֆենիլեթիլամին, օքսիտոցին, սերոտոնին, էնդորֆին և մի քանի այլ  հորմոններ: 
Օքսիտոցինը հորմոն է, որը պատասխանատու է կապվածության և սիրո զգացմունքների համար: Գիտնականները գտել են, որ տղամարդկանց մոտ այս հորմոնի արտադրությունը մի քանի ավելի անգամ բարձր է, քան կանանց մոտ:
Օքսիտոցինին այլ կերպ անվանում են պոզիտիվ հորմոն: Այս հորմոնի շնորհիվ մարդու մոտ սիրահարվածության զգացում է առաջանում, իսկ դրա պակասը մարդուն գցում է տխրության և թախծի մեջ: Օքսիտոցինն արտադրվում է դրական հույզերի միջոցով:


Սիրահարվածության կենսաքիմիական տեղաշարժերը հսկման ենթակա չեն: Սիրահարված մարդկանց օրգանիզմում ավելցուկով արտադրվում է դոֆամին, որն առաջացնում է էյֆորիա կամ երենավետ հոգեվիճակ, կենսաէներգիայի հարուստ պաշար և ոգևորություն: Ադրենալինի և նորադրենալինի ավելցուկն առաջացնում է անքնություն, անհանգստություն, տագնապ, սրտխփոց և վերջույթների դող: Սերոտոնինի աճը հանգեցնում է չափից ավելի հաղորդասիրության և զրուցասիրության: Էնդորֆինի և էնդոզպինների բարձր մակարդակը սիրահարվածության ժամանակ առաջացնում է հանգստության և ապահովության զգացում սիրելի մարդու կողքին:
Կենսաքիմիական այս փոփոխությունները տևում են 2-6 ամիս:


Հիշենք, որ հորմոններն ընդամենը կենսաբանորեն ակտիվ նյութեր են, որոնք իրենց ազսդեցությունը թողնելուց հետո շատ արագ հեռացվում են օրգանիզմից: |Այսպիսով հորմոնների թողած ազդեցությունն ակնթարթային է և չի կարող երկար տևել:

Աղբյուրներ՝ 1, 2, 3, 4

No comments:

Post a Comment