Monday, May 11, 2015

Կարո՞ղ ենք գենային ինժեներիայի միջոցով թռչող ձի ստանալ


Վերջերս շատ էի մտածում, թե ինչպիսի՞ աղետալի հետևանքներ կարող է ունենալ գենետիկական ճարտարագիտության ոչ ճիշտ օգտագործումը։ Ախր դա մարդկության ամենահզոր զենքն է։
Դա կենսաբանական զենք է, որի դեմ ոչ ոք չի կարող պայքարել։
Դրա միջոցով կարող են ավելացնել ուղեղի ընդունակությունները, կարող են հասնել ֆիզիկական անկանխատեսելի ուժի։ Հենց այդ մտածմունքների շրջանում էլ ընկերուհիներիցս մեկh ասաց, որ շատ կցանկանար թռչող ձիով զբոսնել։


Դրանից հետո սկսեցի մտածել, թե ինչպես կարելի է գենային ինժեներայի անսահմանափակ հնարավորություններն օգտագործել այդ հեքիաթային արարածին ստանալու համար։

Եթե դեռ սաղմի վիճակում գտնվող ձիու բջջի կորիզ ներամուծենք արծվի թռչելու ունակությունը պայմանավորող գենը, շատ հնարավոր է՝ ստանանք շատերի համար երազանք դարձած թռչող ձիուկին։  Այդպիսի թռչող ձիուկին կարելի կլինի համարել  գենետիկորեն մոդիֆիկացված օրգանիզմ։ Նա շնչող ԳՄՕ կլինի։

Կարծում եմ՝ դա անելն անհնար չէ, քանի որ ծագումնաբաններն արդեն բազմաթիվ ԳՄՕ  սննդամթերքներ են ստացել։ Իհարկե, դա նույնը չի լինի, քանի որ այս դեպքում մենք գործ ունենք կենդանի օրգանիզմի հետ (չնայած մոլեկուլային մակարդակում առանձնապես տարբերություն չկա) և դա կարող է նաև ողբերգալի հետևանքներ ունենալ։

Գեների հետ խաղալ չի կարելի և հնարավոր է, որ ստացված ԳՄՕ ձիուկը գիշատիչ մուտանտ լինի, քանի որ գենետիկան հավանականություն է և մենք չգիտենք, թե ինչ կարող է լինել, և ինչպես կարող են ձիու և արծվի գեները փոխազդել։
Այնուամենայնիվ չարժի այդպիսի բան ստեղծել։ Եթե Աստված դա չի ստեղծել, ուրեմն ո՞վ ենք մենք, որ քննենք նրա գործերը։

No comments:

Post a Comment